Հյուսիսային Դակոտայի Մայնոթ քաղաքի մոտ 12000 բնակիչներ էվակուացվում են, վերջին 130 տարում ամենաուժեղ ջրհեղեղի վտանգի սպառնալիքի պատճառով, այս մասին հայտնում է CNN-ը:
Հյուսիսային Դակոտային վթարային ծառայության ներկայացուցիչ Սեսիլիա Ֆոնգը հայտնում է, որ առատ տեղումների հետևանքով քաղաքով հոսող Սուրիս գետի մակարդակը անընդհատ բարձրանում է և շաբաթվա վերջին կարող է ծածկել քաղաքի մի մասը: Այս ամենը հաշվի առնելով Մայնոթա քաղաքի բնակիչներին հայտնվել է լքել իրենց տները մինչև ժամը 18:00 տեղական ժամանակով:
«Մենք վերածվում ենք մեծ լողավազանի: Դրան դժվար է հավատալ, բայց ես ունեմ իրական պատճառներ անհանգստանալու:»` մեջբերում է Curt Zimbelman-ը:
Սուրիս գետը սկիզբ է առնում Կանադայից: Քարտեզի վրա այն ունի U տառի տեսքը:
Եթե կանխատեսումներն իրականանան, ապա դա կլինի ամենաուժեղ ջրհեղեղը սկսած 1881 թվականից մինչև այսօր: Սուրիսի մակարդակն արդեն բարձրացել է մեկ մետրով: