16 February 2011

Կարլոս ցիկլոնը Ավստրալիայում: Հողի փլուզում Հս. Կորեայում: Մթնոլորտային երևույթներ Ինդոնեզիայում:

Կարլոս ցիկլոնը Ավստրալիայում


Այսօր առավոտյան տրոպիկական ցիկլոն Կարլոսը հարվածել է Ավստրալիայի հյուսիսում գտնվող Դարվին քաղաքին: Ինչպես հայտնում է տեղական արտակարգ իրավիճակների նախարարությունը, փրկարար ծառայություն ստացվել է 2000-ից ավել օգնության զանգ, տասնյակ տներ քանդվել են: Տվյալ շրջանում դադարեցվել են դասերը: 

Հողի փլուզում Հս. Կորեայում


Փետրվարի 14-ին Ezhou քաղաքի Խուբեի շրջանում առաջացել է 5200ք/մ մեծության փոս:
Ոստիկանությունը էվակուացրել է մինչև 100 մետրի վրա գտնվող մարդկանց, քանի որ ճաքեր կային նաև այդ հեռավորության վրա: Մոտակայքում ապրող մարդկանց խոսքերով, առավոտյան 8-ի կողմերը լսել են պայթյունանման ձայներ և զգացել թեթևակի ցնցումներ: 
Իշխանությունները պատրաստվում են էվակուացնել տեղի բնակչությանը, հնարավոր փլուզումներից խուսափելու, ճաքերով պատված ճանապարհները վերականգնելու համար:

Հիշեցնեմ, որ նմանատիպ դեպքեր տեղի են ունեցել նաև 2010 թվականին: Այստեղ տեղադրված են աշխարհի 7 ամենամեծ փոսերը, առաջացած աշխարհի տարբեր կետերում 2010 թվականի ընթացքում:



Մթնոլորտային երևույթներ Ինդոնեզիայում

Այս տեսանյութը նկարահանվել է Ինդոնեզիայում: Եղել է շոգ արևային եղանակ: Վիդեոյում «մութ» է, քանի որ այն ուղղված է դեպի լույսը (լուսավորության բալանսավորում):