Վրացական գյուղերի տները ծածկվել են ձյունով
Վրաստանի հարավ-արևմուտքում ձյան շերտը հասնում է մինչև 4 մետրի: Կան տեղեկություններ քանդված տների մասին: Որոշ ճանապարհներ դեռ փակ են: Հիշեցնեմ, որ ճանապարհները մինչև այսօր փակ են փետրվարի 8-9 տեղացած առատ ձյան հետևանքով:
Մեռած թռչուններ Լատվիայում
Պատահական անցորդը ճանապարհի վրա նկատել է մեռած թռչուններ: Մոտ 15 թռչուն որոշակի տարածության վրա ընկած էին ձյան վրա:
Անասնաբույժերի խոսքերով, նմանատիպ դեպքեր եղել են նաև 2007-2008թթ, երբ մեռած տարբեր տեսակի պատկանող թռչունների միջին թիվը հասնում էր 30-ի:
Ամեն դեպքում, մարդիկ քիչ են նմանատիպ դեպքերի ականատես լինում, քանի որ թռչուններով սնվում են ինչպես թռչունները, այնպես էլ տարբեր կենդանիները:
Yellowstone-ի հսկա հրաբուխը շարունակում է մեծանալ
Համաձայն վերջին տարիներ ուսումնասիրությունների այս հրաբուխը շարունակում է ավելի մեծանալ: Վերջին մի քանի տարում ցնցումների հաճախականությունն այդ շրջանում մեծացել է: Նրա տակ կարծես մեծ պղպջակ լինի, որը գնալով մեծանում է: Դա կարող է լինել ներքին գազերի դուրս մղման արդյունք, որոնք էլ դուրս է մղում լավան: Ժայթման դեպքում 3 մետրանոց փոշու շերտը կգրավի մոտ 1600կմ տարածք: Տեղի բնակչությունը ստիպված կլինի արագ կերպով լքել իրենց տները: Փոշու հաստ շերտի պատճառով որոշ ժամանակ չեն աշխատի ռադիոկապով աշխատող սարքավորումները, հետևաբար չեն լինի նաև թռիչքներ: Իսկ եթե ժայթքման պահին երկնքում ինքնաթիռ լինի, ապա ամենայն հավանականությամբ այն «ողջ» դուրս չի գա, քանի որ նախ նրան կխանգարի փոշու շերտը և երկրորդ` կապ չի լինի դիսպետչերի հետ:
Տարածքի սեյսմիկ ակտիվությունը ըստ տարիների:
Վերջին 5 տարվա մեջ առաջին հզոր բռնկումը Արևի վրա:
«Արևի այդ հատվածը դեռ ակտիվություն է ցույց տալիս: Դեռ հայտնի չէ, եղե՞լ է արդյոք պլազմայի արտանետում, թե ոչ: Եթե այո, ապա դա կհանգեցնի երկրի մագնիսական դաշտի գրգռումների: Դեռ չի կարելի կարծիք հայտնել, թե ինչպիսին կլինի դրա ազդեցությունը:»
Սերգեյ Բոգաչով (Ռենտգենային ճառագայթման և աստղագիտության լաբորատորիայի աշխատակից)
Վերջին X դասի բռնկումը եղել է 2006 թվականին դեկտեմբերի 14-ին, հայտնում է rian-ը: Արևային բռնկումները դասակարգվում են ըստ ռենտգենյան ճառագայթման ուժգնության: Ճառագայթման հզորության աստիճանը նշանակվում է A, B, C, D, M և X տառերով:
Մինիմալ ուժգնությունը A0.0-ն է, որը ճառագայթում է 10 նանովատտ մեկ խորանարդ մետրի վրա: Յուրաքանչյուր հաջորդ կարգը մեծացնում է հզորությունը 10 անգամ: