09 March 2011

Լուսինը մեզ է մոտենում

Մարտի 19-ին մեր միակ արբանյակը մեր մոլորակից կլինի ամենաքիչ հեռավորության վրա



Լուսնի ուղեծիրը փոքր-ինչ դուրս ընկած է, և հիշեցնում է էլիպս: Այդ պատճառով, Լուսինը մեկ մոտենում է մեզ 363.300կմ, մեկ հեռանում 405.500կմ-ով:


Մարտի 7-ին սկսվեց նորալուսինը:


Շարունակաբար նրա չափերն ավելի կմեծանան երկնքում, մինչև որ այն չդառնա լիալուսին: Այդպես, մարտի 19-ին այն կգտնվի երկրից մինիմալ հեռավորության վրա: 


Երևույթը անչափ գեղեցիկ է: 


Նմանտիպ դեպք վերջին անգամ գրանցվել է 19 տարի առաջ, 1992թ-ին: Համարյա նույնքան հեռավորության վրա է գտնվել նաև 1955, 1974 և 2005 թվականներին:


Այս անգամ խուսափեմ վատ կանխատեսումներից, չնայած անցած երկու դեպքերում բավականին վատ հետևանքներ են եղել: