Թռչունների ինքնասպանություն Ճապոնիայում
Յանտայ քաղաքում վերջերս տարօրինակ երևույթ է տեղի ունեցել. թռչունները մոտենում էին շենքին և ինքնասպան լինում, իրենք իրենց հարվածելով կառույցի պատերին և ապակիներին: Վկայի խոսքերով, տեղի բնակրությունը փետրվարի 15-ից սկսած տեսնում է թե ինչպես են թռչունները մեծ արագությամբ թռչում և ընկնում ստացված հարվածից: Թռչունների ինքնասպանություն տեղի է ունենում արդեն ամեն օր: Նախկինում նմանատիպ դեպք չի եղել: Թռչունների զանգվածային ինքնասպանությունները տեղի են ունենում ամեն օր, ժամը 15:00 - 16:00 սահմաններում:
ՀԳ Էս լուրը կարդալուց հետո հիշա Земное ядро - Бросок в преисподнюю ֆիլմը: Ֆիլմի առաջին րոպեներին հենց նմանատիպ դեպք է տեղի ունենում, իսկ ընդհանուր ֆիլմը պատմումա երկրի մագնիսական դաշտի կորստի մասին, որի պատճառը երկրի «շարժիչի» աշխատանքի կանգ առնելնա լինում:
Սողանքներ Բոլիվիայում
5 մարդ զոհվել է, 4000-ը անտուն են մնացել
Լա Պասում հսկայական սողանքները, որոնք առաջացել էին ուժեղ անձրևների պատճառով, 4000 ընտանիքի անտուն են թողել:
Մի քանի օր առաջ Լա-Պաս-ում սողանքը հարվածել էր մարդատար ավտոբուսին, որի պատճառով զոհվել էր 5 մարդ: Սողանքի պատճառով մեկ կամուրջ է քանդվել: Արտակարգ իրավիճակը շարունակվում է նաև երկրի արևելյան շրջաններում:
Այսպիսի հսկայական չափերի հասնող սողանք տեղի է ունեցել նաև 1930 թվականին:
Սև Ծովը սառում է
Անտառային հրդեհներ Տեխասում
Կրակն արդեն ոչնչացրել է 58 տուն: Մատադորա քաղաքի բնակչությունը էվակուացվել է: Փակ են դպրոցները: Հրշեջների աշխատանքին խանգարում է ուժեղ քամին: Փակ է միջնահանգային ավտոմայրուղին: