11 March 2011

8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում:Գիտնականները զգուշացնում են ԱՄՆ-ում հնարավոր աղետի մասին: Սեյսմոլոգները Հայաստանի տարածքում մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են 10-ից ավել երկրաշարժ: Ձկների զանգվածային մահ Ավստրալիայում:

8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում

Նոր հզոր ցնցումներ են գրանցվել Տոկիոյում: Ուրբաթ օրը (այսօր) տեղի ունեցած երկրաշարժը կազմել է 7.9 բալ, որի հզոր ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի իշխանությունները հայտնում են տուժածների և ավերածությունների մասին: Փոշու մեծ ամպ է բարձրացել Տոկիոյի կենտրոնում: Որոշ շրջաններում խափանված է ռադիոկապը:

6 մետրանոց ցունամին հասել է Հոկայդո կղզուն: Ավելի ուշ սպասվում է մեկ մետր բարձրությամբ ևս մեկ ցունամի: 

Ճապոնիայի ցունամին կարող է հասնել մինչև Ռուսաստանի ափերը, հայտնում է ցունամիի մասին տեղեկացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը: 

Կուրիլներում հայտարարվել է ցունամիի վտանգ:

Միյագիում գրանցվել է 10 մետր բարձրությամբ ցունամի:

Ճապոնիայում ճանապարհների որոշ հատվածներ փուլ են եկել ծովը:

Տոկիոյում չի աշխատում Նարիտա օդանավակայանը:

Կուրիլներում սպասվող ցունամիի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:

Ճապոնիայի որոշ շրջաններում ցունամիի բարձրությունն արդեն անցել է 10 մետրը: 



Սեյսմոլոգները Հայաստանում մեկ շաբաթվա ընթացքում գրանցել են 10-ից ավել երկրաշարժ

Հայ սեյսմոլոգները մարտի 3-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարածքում գրանցել են 10 երկրաշարժ, որոնք եղել են երեք և ավել բալ հզորությամբ: 

Մարտի 3-ժին 4-5 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել վրաց-ռուսական սահմանում, Թելավի քաղաքից 36կմ հեռավորության վրա: Մյուս շաբաթ վրաց-ադրբեջանական սահմանում գրանցվել է երկու երկրաշարժ, որոնք էպիկենտրոնում կազմել են 4 բալ իսկ մարտի 5-ին նույն շրջանում գրանցվել է երեք բալանի երկրաշարժ:

4 բալանի երկրաշարժ գրանցվել է նաև Թուրքիայում, Վան քաղաքից 60կմ հեռավորության վրա: Մարտի 5-ին թեթևակի ցնցումներ են եղել իրանի և թուրքիայի սահմանում:


Եվս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 7-ին, Թուրքական Բուլանիկ քաղաքից 41կմ դեպի հարավ-արևելք:

Ձկների զանգվածային մահ Ավստրալիայում


Մեռած ձկները և խեցգետինները հայտնաբերվել են Գրին Հեդ ափամերձ հատվածում: Մասնագետների խոսքերով, դրա պատճառը շատ տաք եղանակն ու ջրում թթվածնի պակասը:

Գրին Հեդի բնակիչ Րոդ Ուիլսենն ասում է. «Դա շատ ահավոր տեսարաններ էր: Ես ապրում եմ այստեղ 28 տարի և ոչ մի անգամ նման դեպքի ականատես չեմ եղել: Մեզ համար դա ուղղակի բնական աղետ է:

Հաշվետվության մեջ նշվում է, որ Գրին Հեդի մաքրման աշխատջանքների ժամանակ հավավքել է ավելի քան 15000 մեռած ձուկ:

Մասնագետներն ասում են, որ այդ շրջանի ջրերում ռեկորդային ջերմաստիճան է, 4 աստիճան ավել, քան սովորաբար լինում է ամռանը:

Գիտնականները զգուշացնում են ԱՄՆ-ում հնարավոր աղետի մասին


Սեյսմոլոգները զգուշացնում են. երկրի կեղևի տատանումները կարող են գրանցվել այստեղ ամեն րոպե: Մանհեթնի շատ կառույցներ կքանդվեն: Վտանգի տակ են գտնվում աշխարհի խոշորագույն 7 մեգապոլիսները, որոնք գտնվում են սեյսմիկ ակտիվության մեջ: Այս պահին գիտնականները զգուշացնում են հնարավոր աղետի մասին, որը կարող է լինել Նյու Յորքում: