8.8 բալանի երկրաշարժ Ճապոնիայում
Նոր հզոր ցնցումներ են գրանցվել Տոկիոյում: Ուրբաթ օրը (այսօր) տեղի ունեցած երկրաշարժը կազմել է 7.9 բալ, որի հզոր ցնցումները զգացվել են Տոկիոյում: Ճապոնիայի իշխանությունները հայտնում են տուժածների և ավերածությունների մասին: Փոշու մեծ ամպ է բարձրացել Տոկիոյի կենտրոնում: Որոշ շրջաններում խափանված է ռադիոկապը:
6 մետրանոց ցունամին հասել է Հոկայդո կղզուն: Ավելի ուշ սպասվում է մեկ մետր բարձրությամբ ևս մեկ ցունամի:
Ճապոնիայի ցունամին կարող է հասնել մինչև Ռուսաստանի ափերը, հայտնում է ցունամիի մասին տեղեկացման Խաղաղօվկիանոսյան կենտրոնը:
Կուրիլներում հայտարարվել է ցունամիի վտանգ:
Միյագիում գրանցվել է 10 մետր բարձրությամբ ցունամի:
Ճապոնիայում ճանապարհների որոշ հատվածներ փուլ են եկել ծովը:
Տոկիոյում չի աշխատում Նարիտա օդանավակայանը:
Կուրիլներում սպասվող ցունամիի բարձրությունը կարող է հասնել 3 մետրի:
Ճապոնիայի որոշ շրջաններում ցունամիի բարձրությունն արդեն անցել է 10 մետրը: