06 March 2011

Երկու Արև Ճապոնիայում: Հզոր երկրաշարժ Չիլիում: Բևեռները տեղաշարժվում են:

Երկու Արև Ճապոնիայում


Երկու արևի տեսք ունեցող սկավառակները հայտնվել են Ճապոնիայի երկնքում, իրար կողք-կողքի, որոնցից մեկը մյուսից քիչ բարձր է գտնվել, այս մասին հայտնում է 
Life's Little Mysteries-ը:

«Ի՞նչ է կատարվում» - հարց է տրվում 

Իլինոյսի համալսարանի աստղագետ 
Ջիմ Քալերին: «Երկու արեգակի երևալը ավելի շուտ օպտիկական խաբկանք է: Սա շատ հազվադեպ երևույթ է, բայց այս երևույթի բացատրությունը գիտնականները դեռ չունեն:»





Հզոր երկրաշարժ Չիլիում

Այսօր Չիլիում կրկին հզոր երկրաշարժ է տեղի ունեցել: Ցնցումները զգացել են նաև երկրի հյուսիսային հատվածներում: ԱՄՆ-ի երկրաբանության ծառայությունը գրանցել է 6.3 բալանի ցնցումներ:

Ցնցումները եղել են 130կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Արիկա քաղաքից 60կմ հեռավորության վրա:, որտեղ ապրում է 185.000 մարդ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍ-ը:

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկատվություն չկա:




Բևեռների տեղաշարժ


Երկրային ծագման թռչող օբյեկտների նավիգացիոն համակարգին արդեն վստահել չի կարելի: Երկրի մագնիսական դաշտի անընդհատ փոփոխման պատճառով ինքնաթիռների տեղորոշման համակարգերը սխալ գտնվելու վայր են ցույց տալիս, ինչը կարող է հանգեցնել օդանավի ուղղության շեղմանը: