28 September 2011

Երկրի վրա կրկին սկսվել են մագնիսական փոթորիկները


Սեպտեմբերի 22-24-ը Արեգակի վրա տեղի ունեցած ուժեղ ռենտգենյան պայթյունները հանգեցրել են Երկրի վրա հզոր մագնիսական փոթորկի, որը սկսվել է երեկ երեկոյան:
Ինչպես հաղորդում է РИА «Новости»-ն, երկուշաբթի երեկոյան՝ ժամը 7-ից սկսած, մագնիսական ալիքների ինդեքսը կտրուկ աճել է 1-ից մինչև 5, իսկ 3 ժամ հետո հասել է 8-ի և այդ մակարդակի վրա մնացել է 6 ժամ: Ըստ գիտնականների` մագնիսական փոթորիկը վերջին անգամ այդպիսի մակարդակի է հասել օգոստոսի 6-ին, սակայն այս անգամ ալիքը կշարունակվի ավելի երկար: Գիտնականների խոսքերով` սա սեպտեմբերի 24-ին տեղի ունեցած 10-րդ կարգի պայթյունի հետևանքն է: Դրա աղբյուրը եղել է 1302 ակտիվ շրջանը, որը սեպտեմբերի 22-ին արդեն առաջացրել էր 10-րդ կարգի պայթյուն: Այժմ ակտիվ շրջանը շարժվում է արևելքից արևմուտք, և սեպտեմբերի 29-ին այն դուրս կգա մի դիրքի վրա, որն ամենահարմարն է Երկրի «ռմբակոծության» համար: Եթե այդ ժամանակ տեղի ունենա պայթյուն, այն լուրջ հետևանքներ կունենա մեր մոլորակի համար:
Այժմ մագնիսական ալիքների մակարդակը իջել է 4-ի, սակայն չի բացառվում, որ դարձյալ կարող է հասնել փոթորկի մակարդակի:

25 August 2011

Ուժեղ երկրաշարժ հարավային Ամերիկայում. Պերու


6.8 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել Պերուի կենտրոնական մասում, հայտնում է Ռոյթեր գործակալությունը հղում ուղղելով ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությանը:

Սեյսմոլոգների տվյալներով ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 12:46-ին: Էպիկենտրոնը գտնվել է 79կմ հյուսիս Պուկալպա քաղաքից և 570կմ հեռու Լիմայից: Ցնցումները եղել են 145.1կմ խորության վրա:

Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան: Մայամիի Խաղաղօվկիանոսյան ցունամիի մասին զգուշացման կենտրոնի հայտմամբ ցունամիի վտանգ չկա:

Այս պահին հայտնի է 20 տուժածների մասին:


2007 թվականին երբ Իկայում տեղի ունեցավ 8 բալանի երկրաշարժ, զոհ գնաց 519 մարդ և վնասվածքներ ստացան մոտ 1500 մարդ:

21 August 2011

7.5 բալանի երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում

7.5 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել շաբաթ օրը, Վանուատու պետության ափամերձ հատվաածներում:

Զոհերի և ավերածությունների մասին դեռ տեղեկություններ չկան:
Ըստ Ամերիկյան Երկրաբանական Ծառայության տվյալների, երկրաշարժը գրանցվել է կիրակի օրը տեղական ժամանակով 03:55: Էպիկենտրոնը գտնվել է 40.6կմ խորության վրա, 62 կիլոմետր հարավ-արևմուտք Վանուատուի մայրաքաղաք Պորտ-Վիլայից:

Խաղաղօվկիանոսյան կենտրոնը տեղեկացրել է հնարավոր ցունամիի մասին Մայամիում (Ֆլորիդա): Նաև հայտնում է, որ ավերիչ ցունամիի հավանականությունը շատ քիչ է, սակայն այսպիսի դեպքերում հիմնականում թեթևակի տուժում են ափամերձ շրջանները:




20 July 2011

Ուժեղ երկրաշարժ Ղրղզստանում

Երկու ուժեղ ցնցումներ, որոնց հզորությունը հասնում էր 8 բալի 12 բալանոց սանդղակով, գրանցվել է Ղրղզստանի հարավում, չորեքշաբթի գիշեր, հայտնում է մայրաքաղաքի արտակարգ իրավիճակների վարչությունը:
Երկրի տարբեր հատվածներում զգացվել են տարբեր հզորության ցնցումներ: Սովետսկոե գյուղում ցնցումների ուժգնությունը հասել է 7-8 բալի: Մյուս քաղաքներում և շրջաններում մինչև 6-7 բալ:


«Ներկա պահին հատուկ հանձնաժողովը ուսումնասիրություններ հնարավոր տուժած շրջաններում, ճշտելու համար հնարավոր վնասների չափերը:»

07 July 2011

7.8 բալանի երկրաշարժ Նոր Զելանդիայում

Խաղաղ օվկիանոսում, Նոր Զելանդիայի ափերին մոտ տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, 7.8 հզորությամբ. այս մասին հայտնում է ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը:

Սեյսմոլոգների տվյալներով, ստորգետնյա ցնցումները գրանցվել են 23.03: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվում է 48կմ խորության վրա:

Մի քանի կղզիների համար հայտարարվել էր ցունամիի վտանգ, սակայն դրա վտանգը հերքվեց:

Վերջերս` հուլիսի 5-ին, Նոր Զելանդիայի ափերին մոտ տեղի էր ունեցել 5.3 բալանի երկրաշարժ: Զոհերի և ավերածությունների մասին այդ ժամանակ տեղեկություն չկար: Փետրվար ամսին ուժեղ երկրաշարժի արդյունքում, ամբողջովին ավերվել էր Christchurch քաղաքի կեսը:

01 July 2011

18 երեխա` կայծակի զոհ:


Ուգանդայում կայծակի հարվածից մահացել է 18 երեխա, ևս 36-ը ստացել են այրվածքներ տարբեր աստիճանի, տեղեկացնում է Իտար Տասը, հղում անելով Ուգանդայում դուրս եկող New Vision թերթին: Դեպքը տեղի է ունեցել երեքշաբթի, Կամպալայից 210կմ հեռավորության վրա:


Կայծակի հարվածը հասել է սկսնակ դպրոցին, որտեղ ամպրոպից պաշտպանվում էին աշակերտներն ու ուսուցիչները: Կայծակիօց տուժել է նաև մյուս սկսնակ դպրոցը, սակայն այդտեղ մահվան դեպքով ավարտ չի եղել:


Տեղական ոստիկանությan ներկայացուցիչները հայտնեցին, որ բոլոր տուժածները շտապ տեղափոխվել են հիվանդանոց: Սա երկրի պատմության մեջ առաջին դեպքն է, որ մեկ գիշերվա ընթացքում կայծակից տուժել է մի քանի տասնյակ մարդ: Մտավախություն կա, որ զոհերի թիվը կարող է անցնել 40-ը: