Նոր Զելանդիայի հյուսիսում փետրվարի 28-ին գրանցվել է 5.3 բալանի երկրաշարժ: Վերջին անգամ 4.9 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել դեկտեմբերի 26-ին: Զոհերի և ավերածությունների մասին լուրեր չկան:
Կամչատկայի Կիզիմեն հրաբուխը հնարավոր է նույնիսկ պայթի: Վերջին անգամ ակտիվություն է ցույց տվել 1928 թվականին, ամենահզոր ժայթումքը տեղի է ունեցել մոտ 8300-8400 տարի առաջ:
Արթնացած հրաբուխը սպառնում է ավիաընկերությունների աշխատանքին: Ծուխը բարձրանում է վեր 10կմ, դրանով իսկ խանգարելով ինքնաթիռների թռիչքին և օդաչու-դիսպետչեր կապին:
Ավելին:
Ամերիկացիները խուճապի մեջ են, վերջերս հայտարարված այն լուրից, որ Յելոուսթոունի ազգային այգում գտնվող հրաբուխը ակտիվություն է ցույց տվել: Դեռ լինում են թեթևակի ցնցումներ: Վերջին երեք տարվա ընթացքում այդ շրջանում սեյսմիիկ ակտիվությունը մի քանի անգամ ավելացել է: Ժայթքման դեպքում Հս. Ամերիկայի մեծ մասը անմարդաբնակ կդառնա:
Ավստրալիային հերթական անգամ մոտենում է տրոպիկական ցիկլոն: Էնթոնի անունն ունեցող ցիկլոնը կհարվածի Քվինսլենդին, ինչը կարող է նոր ջրհեղ առաջացնել:
Հյուսիսային Ատլանտյան օվկիանոսում ջուրը կրկին ռեկորդային բարձր ջերմաստիճան է ցույց տվել: Վերջին 1850 տարում օվկիանոսային ջրի ջերմաստիճանը կազմել է 3.5 աստիճան, իսկ վերջին մի քանի ամսում ջերմաստիճանն արդեն հասել է 6 աստիճանի:
Իսրայելում կիրակի (այսօր) սպասվում են առատ տեղումներ անձրևի տեսքով և ջերմաստիճանի կտրուկ նվազում: 1000 և ավել մետր բարձրություններում սպասվում են ձնաբքեր: Կենտրոնական և հյուսիսային շրջաններում սպասվում են 150-200մմ տեղումներ: Կա ջրհեղեղի վտանգ:
ԱՄՆ-ի ամենասառցե քաղաքները:
1. Սիրակուզի, Նյու Յորք
2. Ռոչեսթեր, Նյու Յորք
3. Բաֆալո, Նյու Յորք
4. Դուլետո, Մինիսոտա
5. Ֆլագսթաֆ, Արիզոնա
6. Էրի, Փենսիլվանիա
7. Կասպեր, Վայոմինգ
8. Անկորիջ, Ալյասկա
9. Գրանդ Ռեփիդս, Միչիգան
10. Փորթլենդ, Մէն