12 February 2011

7 բալանի երկրաշարժ Չիլիում: Հյուսիսային Կորեան պատրաստվում է Պեկտուսան հրաբխի ժայթքմանը:

7 Բալանի երկրաշարժ Չիլիում
Երկրաշարժը տեղի է ունեցել ուրբաթ օրը, կենտրոնական Չիլիում: Ցնցումները եղել են 44կմ խորության վրա, տեղեկացնում է RiaNews-ը: 

Երկրի արտակարգ իրավիճակների վարչությունը Euronews-ի միջոցով փոխանցել է, որ ավերածությունների մասին տեղեկություն ինչպես նաև ցունամիի վտանգ չկա:

Անցած տարի, փետրվարի 27-ին Չիլիում եղել էր 8.8 բալանի երկրաշարժ, որի ժամանակ 700-ից ավել մարդ զոհվել էր, 2/ միլիոնից ավելը անտուն մնացել: Ընդհանուր առմամբ պատճառվել էր 30մլրդ դոլարի վնաս:


Հյուսիսային Կորեան պատրաստվում է Պեկտուսան հրաբխի ժայթքմանը:

Ըստ տեղական ռադիոյի փոխանցմամբ, հս. Կորեան սկսել է պատրաստվել հրաբխի հնարավոր ժայթքմանը: 2010-ին Samjiyon, Taehongdan, Pochon քաղաքներում կատարվել են էվակուացման ուսումնական վարժանքներ: Մանրամասները ժայթքումից հետո:


ՀԳ Քանի որ համարյա ամեն օր, արդեն մոտ մեկ տարի հետևում եմ սեյսմիկ մոնիտորի ցույց տված ինֆորմացիաներին երկրաշարժերի մասին, նկատում եմ, որ վերջին մոտ մեկ ամսում ցնցումները հիմնականում լինում են միմյանցից քիչ հեռավորության վրա, շատացել են ցնցումները Եվրասիայում և Կենտրոնական Ասիայում և ունեն ուժգնության չնչին տարբերություն: