05 February 2011

Գերմանիային է մոտենում Լուկաս փոթորիկը: Դելֆինների զանգվածային մահ Նոր Զելանդիայում: Ռեկորդային Ցրտեր Մեքսիկայում:

Գերմանիային է մոտենում Լուկաս փոթորիկը: Քամու արագությունը կարող է հասնել 110-135կմ/ժ: Կիրակի այն արդեն անցած կլինի:

Նոր Զելանդիայի ափ են դուրս եկել 82 դելֆինների տեսակին պատկանող ձկներ:
Դուրս եկածներից 10-ը սատկել են, իսկ մնացածին փորձում են փրկել: Էքսպերտները ենթադրում են, որ դրա պատճառը դելֆինների սխալ կողմնորոշումն է: Նրանք ընտրել են սխալ ուղղություն և դուրս եկել ափ: (ծիծաղելի ա  ախր)

Վերջերս նման դեպք էր տեղի ունեցել Նոր Զելանդիայի հյուսիսում: Այդ ժամանակ մի քանի տասնյակ դելֆիններից 24-ին չէր հաջողվել փրկել:


Մեքսիկայում ռեկորդային ցրտեր են: Ջերմաստիճանը հասել է մինչև - 10 աստիճանի: Փողոցները ծածկված են սառույցի շերտով: Մանրամասն:

Քվինսլենդում ավերիչ փոթորիկը քանդել տարել է տներ, ճանապարհներ: Փոքրիկ քաղաք Տուլլին համարյա ամբողջությամբ ոչնչացված է: Մանրամասն: