12 March 2011

Երկրաշարժ Ճապոնիայում - Թարմեցված տեղեկություն 18:38

Երկրաշարժի և ցունամիի հետևանքով կա արդեն 700 զոհ: 700-ից ավել մարդ համարվում է անհետ կորած: Իշխանությունների կարծիքով զոհերի թիվը կարող է հասնել մինչև 1500:

Ջրի  մեկ մետրանոց ալիքը հասել է մինչև Ամերիկա: Չիլիում զգուշացվել է հնարավոր ցունամիի մասին:

Երեկ Associated Press-ը հայտնել էր, որ երեք ռեակտորները դուրս են եկել կառավարումից: Նրանցում սկսվել էր շղթայական ռեակցիա: Լրատվական միջոցները մարդկանց հորդորում էին որքան հնարավոր է շուտ հեռանալ ԱԷԿ-ից ամենաքիչը 10կմ հեռավորության վրա: Հիշեցնեմ, որ երեկ ԱԷԿ-ի ռեակտորներից մեկում հրդեհ էր բռնկվել: Այն հաջողվել էր հանգցնել:

Իշխանությունների խոսքերով ԱԷԿ-ն արդեն հնարավոր է կառավարել: Այն իրենից դեռ վտանգ չի ներկայացնում:

Քիչ առաջ ԱԷԿ-ում պայթյուն է եղել, կա նախնական երկու զոհ: Ռեակցիան հնարավոր է եղել կանգնեցնել, հիմա միակ խնդիրը դա ռեակտորի սառեցումն է, քանի որ շարքից դուրս են եկել բոլոր սառեցման համակարգերը:

12:52 Ֆուկուսիմայի բնակչությանը հայտնվում է մնալ տներում, փակել բոլոր լուսամուտները և այլ բաց հատվածները, հագնել ամբողջ մարմինը ծածկող հագուստ:


12:56 Էվակուացում երկրորդ ԱԷԿ-ից, 10կմ հեռավորության վրա:


14:12 Էվակուացման հեռավորությունը մեծացնում են մինչև 20կմ, Ֆուկուսիմա 1-ից:


14:29 Հեռուստատեսությամբ հայտնեցին առաջին բլոկի պայթյունի մասին: Իրենց խոսքերով պայթյունը եղել է կառույցի ներսում, սակայն ձայնը բավականին բարձր է եղել:


17:23  5 բալանի երկրաշարժ Ճապոնիայում: Հետևանքների մասին դեռ տեղեկություն չկա:


18:17 Ճապոնիա. Հայտնի է դարձել 180 մարդու ճառագայթվածության մասին: Քիչ առաջ հեռուստատեսությամբ հայտնեցին 90 ռադիացիայի ենթարկված մարդկանց մասին, որոնց չէին հասցրել էվակուացնել: