Հզոր` 7.2 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի արևելյան շրջանում, հայտնում է Ճպոնիայի գլխավոր սեյսմիկ վարչությունը:
Երկրաշարժը տեղի է ունեցել 11:45 (6:45տժ): Ավերածությունների և զոհերի մասին դեռ տեղեկություն չկա: RIA News-ի թղթակցի փոխանցմամբ ուժեղ ցնցումները տևել են 30 վայրկյան: Ցնումներ են զգացվել նաև Տոկիոյում:
Սեյսմիկ վարչությունը տեղեկություն է տարածել հնարավոր ցունամիի մասին Ճապոնիայի ափամերձ հատվածներում, մինչև 50սմ: