24 March 2011

Ուժեղ երկրաշարժ Մյանմարում - թարմեցված տեղեկություն



Երկու ուժեղ 7 բալանի ցնցում է եղել 24 վայրկյան դադարով հինգշաբթի օրը, Մյանմարի հարավ-արևելքում, Թայլանդի սահմանին մոտ: Տեղեկություն կա մեկ զոհի մասին: Ցնցումները զգացվել են նույնիսկ Բանգկոկում:

Երկրաշարժին տրվել է վերին աստիճանի վտանգավորություն: Էպիկենտրոնը գտնվում էր 10կմ-ից քիչ խորության վրա: Հողը շարունակաբար ցնցվում էր ամբողջ 3 վայրկյան, ինչը սեյսմոլոգների խոսքերով վատ նշան է:

Խաղաղօվկիանոսյան կենտրոնի մասնագետները հավատացնում են, որ ցունամիի վտանգը շատ փոքր է:

Մարտի 10-ին 5.8 բալանի երկրաշարժր Մյանմարի և Ճապոնիայի սահմանում ավերել էր հազարավոր տներ: Այդ ժամանակ զոհվել էր 25 մարդ:

 Երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 60-ի


Հինգշաբթի տեղի ունեցած հզոր երկրաշարժը Մյանմարում տարել է ամենաքիչը 50 մարդու կյանք: Ավելի վաղ Ֆրանս Պրեսը հայտնում էր 90 զոհերի մասին, հղում ուղղելով տեղական իշխանության ներկայացուցիչները

Ավելի ուշ հայտնվեց 50 զոհերի և 40 վիրավորների մասին: Ցնցումները պատճառ են դարձել տասնյակ կառույցների քանդմանը Թարլեյ քաղաքում:

Երկու 7 բալանի ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 20:30-ին, (մեր ժամանակով 17:30), Մյանմարի տարածքում, Մյանմարի, Թայլանդի և Լաոսի սահմանագծերում: Եվս մեկ ցնցում 6.7 բալանի տեղի է ունեցել Չիանգրայից քիչ հեռու, Թայլանդի տարածքում, տեղական ժամանակով ժամը 21:20 (մեր ժամանակով 18:20), հայտնում է  հեռուստաընկերությունը:

Վերջին ցնցումը զգացվել է Բանգկոկում, տեղեկացնում է Ria News-ի գործակալը: Այդ ցնցումները զգացել են բարձրահարկ շենքերի բնակիչները, որոնք բնակվում էին 10-րդ և ավելի բարձր հարկերում:

Մյանմարի, Լաոսի և Թայլանդի լեռնային շրջանները սովորաբար սեյսմիկ անվտանգ գոտում են, սակայն 2011-ի փետրվարին Մյանմարի և Լաոսի հյուսիսային շրջաններում արդեն գրանցվել է 5.0 բալանի երկրաշարժ: