12 June 2011

Սիցիլիայում էլեկտրոնային ժամացույցները «խելքնրը գցել են»


Տարօրինակ ֆենոմեն է գրանցվել Սիցիլիայում: Էլեկտրականությամբ աշխատող բոլոր սարքավորումների, այդ թվում նաև կենցաղային տեխնիկայի ժամացույցները առաջ են ընկնում 10-20 րոպե: Այս երևույթը նկատվել է Սիցիլիայի մի շարք քաղաքներում և ռաջին անգամ այսքան մասսայական: Արդեն մեկ շաբաթից ավել է, ինչ այս երևույթը շարունակվում է:

Ժամացույցների այսպիսի «վարքը» դեռ խանգարում է միայն աշխատող հասարակությանը, սակայն այն ավելի մեծ վնաս կարող է հասցնել բանկերի աշխատանքին, էլ ավելի վատ` ինքնաթիռների աշխատանքին: Երևույթի պատճառը դեռ չի հայտնաբերվել, կան միայն տեսական կարծիքներ: Ըստ տեսկան վարկածների, դրա պատճառ կարող է լինել արևի ազդեցությունը, խոշոր հոսանքալարերի վերականգնողական աշխատանքները, Էթնա հրաբխի ժայթքումը և այլն: