23 January 2011

Սեփական կարծիք

Ձկների ու թռչունների զանգվածային մահվան պատճառը օվկիանոսներից դուրս եկող մեթանն էր (սակայն նույն համոզվածությամբ դժվարանում եմ ասել, որ թռչունների մահվան դեպքն էլ կապ ունի մեթանի հետ, չնայած շատ հավանականա):

Իսկ դուք գիտեի՞ք, որ օվկիանոսների տակ գոյություն ունի սառած մեթան: Էսօր առաջին անգամ դրա մասին կարդացի ու պատկերն ավելի պարզ դարձավ: Սառած մեթանը, օվկիանոսային ջրերի տաքացման հետևանքով սկսում է հալչել, որից էլ արդեն գազն է առաջանում: Գազն էլ սպանում է կենդանական աշխարհը: Ամենավատն էն ա, որ եթե շարունակվի մեթանի սառած վիճակից գազայինին անցնելը, ապա մեզ դեռ հազարավոր տոննաներով ջրային կենդանիների մարմիններ են սպասում: 

Իսկ դու գիտեի՞ք, որ որոշ երկրներում կրոնական կազմակերպությունները մարդկանց այն հարցին, թե ի՞նչ են իրենցից ներկայացնում ՉԹՈ-ները (Չբացահայտված Թռչող Օբյեկտ), պատասխանում են. «Նրանք մեր թշնամիներն են: Նրանց հետևից գնացողները կարժանանան դժողքի կրակներին...»: Դե սենց էլ պետքա լիներ, որովհետև կրոնի վերացման ժամանակներն են մոտենում:))))

Ի դեպ, մի քանի ամսից կարողա Ինդոնեզիան արդեն ջնջվի քարտեզի վրայից, այնպես որ եթե հարազատ-բարեկամներ ունեք այնտեղ, ինչքան հնարավորա շուտ տուն կանչեք::D Նույնը վերաբերվումա նաև Ավստրալիային, որովհետև վերջում մայրցամաքի մոտ 80 տոկոսն անցնելու ա ջրի տակ: