24 January 2011

Ամփոփում - Հունվար

Քանի որ հունվարը արդեն մոտենում է իր ավարտին, ուզում եմ մի քանի բառով ամփոփեմ եղածը:


Սկսենք նրանից, որ կանխատեսվող շատ ավեի աղետալի երևույթները դեռ չեն սկսվել: Բայց դե շտապել պետք չի, առջևում դեռ փետրվարն է:


Հունվարը ծանր ամիս էր: Կարելի է ասել բոլոր հնարավոր բնական աղետները եղան՝ ջրհեղեղ, երկրաշարժ, հրաբուխների ժայթքումներ: Արդեն ստեղծվել է մի իրավիճակ, երբ ոչ մեկ չի զարմանում կատարվող երևույթների վրա: Ոչ մեկ չի փորձում «խորանալ» խնդրի մեջ, չէ՞ որ ավելի հեշտ է ամեն ինչում «մեղադրել» տվյալ սեզոնային եղանակին:


Այս ընթացքում լուրերի գլխավոր ալիքը գալիս էր Ֆիլիպիններից, Ավստրալիայից և Բրազիլիայից: Ուզում եմ մի փոքր վերլուծություն անել:


Ավստրալիա


Սկսած դեկտեմբերի 20-ից սկսվեց տեղեկություններ գալ Ավստրաիայում ջրհեղեղի մասին: Ջուրը ոչ միայն ծածկել էր ափամերձ հատվածները, այլ նաև հասել էր երկրի կենտրոնական մասերը: Պաշտոնկան վարկածն ասում է. «Անդադար և շարունակ մի քանի օր եկող անձրև»: Տարօրինակն այն էր, որ մինչև ջրի տակ անցնելը ոչ մի տեղեկություն չէր եկել անդադար եկող անձրևների մասին, ինչպես նաև որոշ ջրով ծածկված քաղաքներ հայտարարել են, որ իրենց մոտ ընդհանրապես անձրև կաթիլ անգամ չի եղել, բայց գետերի ջրերը չգիտես ինչու դուրս են եկել ափերից:


Արդեն հունվարի մեկին ջրով էր ծածկված ամբողջ ցամաքի 10%-ը, որը կազմում է մոտ 905.000 ք/կմ: Քվինսլենդի հարավում մի քանի ժամում 
Lockyer Creek գետը բարձրացել է 9 մետրով: Ջրի մակարդակը հասել էր 18.92 մետրի (վերջին 120 տարվա մեջ ամենաբարձրը գրանցվել է 2.5 մետր): Վկաները իրենց տեսածը մեկնաբանում էին որպես «Գետային ցունամի» Մարդիկ խորտակվում էին հենց իրենց մեքենաների մջ: 72 մարդ համարվում է անհետ կորած: Գետի նման «պահվածքը», որն առաջացել է մի քանի օր շարունակ եկող անձրևներից, մի քիչ անհավատալի է:



Երկրի 22 քաղաքները անցել են ջրի տակ, 200.000-ից ավել մարդ էվակուացվել է: Այս ջրհեղեղը համարվում է Ավստրալիայի ամբողջ պատմության մեջ ամենաաղետալին:


Բրազիլիա


Բրազիլիայում Նոր Տարին վատ սկիզբ ունեցավ: Հունվարի հենց սկզբից սկսվեցին ջրհեղեղի մասին տեղեկություններ գալ երկրի հարավ-արևելյան նահանգներից: Ջուրը ծածկել էր Սան Պաուլոյի և Րիո դե Ժանեիրոյի խոշորագույն քաղաքները: Հեղեղի և սողանքների պատճառով ապրելու հմար ոչ պիտանի էին դարձել տասնյակ հազարավոր տներ: Մահացածների թիվը անցնում էր 800-ը: Բայց այդ թիվը կազմում են միայն հայտնաբերված մարդիկ, իսկ անհետ կորածները դեռ գտնվում են: Այս աղետը նույնպես համարվում էր ամենախոշորը երկրի պատմության մեջ:  Որոշ մարդկանց զարմացրել էր ռուսական լրատվական ալիքներով ցուցադրվող տեսարանները: 

«Չգիտեմ դուք ոնց, բայց ինձ ցնցեցին այն տեսարանները, երբ մարդիկ պատմում էին թե ինչպես իրենց աչքի առաջ կորցրեցին կնոջն ու երեխային: Մեկ ուրիշն էլ, թե ինչպես փրկեց իր մի որդուն, իսկ մյուսին չկարողացավ՝ ջուրը տարավ:»



Ֆիլիպիններ

Ֆիլիպիններում նույնպես անդադար եկող անձրևներն ու դրնց հտևանքով առաջացած սողանքները մեծ փլուզումների պատճառ էին դարձել: Ներկա պահին (հունվարի 20) զոհված է համարվոմ 60-ից ավել մարդ, տասնյակ մարդ համարվում է անհետ կորած, ջրհեղեղի հետևանքով տուժել է 347.000 ընտանիք, կամ 1 770 000 մարդ, 1946 գյուղերում, 173 քաղաքներում:

Ինդոնեզիա

Հունվարի հենց առաջին շաբաթում Ինդոնեզիայի տարբեր շրջաններ նույնպես ենթարկվել էին ջրհեղեղի:
Մի դեպքում հայտնվում էր, որ ջրհեղեղն առաջացել է նորից անդադար եկող անձրևներից (Հյուսիսային Սումատրա), մյուս դեպքում՝ օվկիանոսից եկած ջուրը (Հյուսիսային Ջակարտա):
Երկրի պատմության մեջ ոչ մի անգամ երկրի ներսում գտնվող գետերը չէին վարարել: