08 February 2011

Մեռած ձկներ Ֆլորիդայում: Ռեկորդային ցրտեր Մեքսիկայում: Անտառային հրդեհներ: Ջերմաստիճանային ռեկորդ:

Հարյուր հազարավոր մեռած ձկներ են դուրս եկել Ֆլորիդայի ափ:






Ռեկորդային ցրտեր Մեքսիկայում

Հունվար-փետրվար ամիսներին Մեքսիկայի հյուսիսում ցրտերի պատճառով 23 մարդ է մահացել: Հունվարի վերջը և փետրվարի սկիզբը ամենացուրտն էին վերջին 50 տարվա մեջ: Որոշ շրջաններ մնացել էին առանց էլեկտրաէներգիայի: Որոշ գործարաններ դադարեցրել էին իրենց աշխատանքը: Ստացվել է նաև տարբեր կենդանիների մահվան մասին տեղեկություններ:


Անտառային հրդեհները Ավստրալիայում դեռ շարունակվում են: 35 տուն դարձել է կրակի զոհը:


100ից ավել մարդ էվակուացվել է: Բացի տներից, ևս 20 կառույց է այրվել: Ներկա պահին կրակն արդեն ոչնչացրել է 800 հեկտար տարածք:

Երկիր մոլորակը բաժանված է երկու մասի:

Նկարը արբել է NOAA գործակալության կողմից:
Հյուսիսային կիսագնդում կարծես սառցե դարաշրջան լինի: Դժվար թե հյուսիսում գտնվի մի երկիր, որը ոչ ջրհեղեղի զոհ է դարձել, ոչ էլ ռեկորդային ցրտերի:

Քանդվել է Սվետլոգորսկից Բալթիկ ծով տանող ճանապարհը:

Ջերմաստիճանային ռեկորդ Չեխիայում:

Կտրուկ տաքացում է նկատվել երկուշաբթի: Երկրի հարավում կրկնվել է 1884 թվականի ռեկորդային ջերմաստիճանը` +14.3: Չեխիայի 17 քաղաքներում նույնպես նկատվում է ջերմաստիճանի բարձրացում մինչև +15.4 աստիճան:

Տվյալ եղանակային պայմանները կշարունակվեն դեռ մեկ շաբաթ, որից հետո սպասվում են անձրևներ, սակայն ոչ ջերմաստիճանի էական փոփոխությամբ: