09 February 2011

Իսլանդիայում նոր հրաբուխ է արթնանում: Բրազիլիայում երաշտ է: Մեղուների զանգվածային ոչնչացում: Լիտվայում ջրհեղեղ է:

Իսլանդիայում նոր հրաբուխ է արթնանում:

Բարդարբունգա (ինչ էլ անունա) հրաբուխը սկսել է ակտիվանալ: Գիտնականների կարծիքով մոտակա ժամանակներս այն կարող է ժայթքել: Վերջին անգամ այն ժայթքել է 1823 թվականին: Այդ ժամանակ ծխի ամպը հասել էր մինչև Եվրոպա ու ծածկել նրա մեծ մասը: Իսլանդիայի գեոֆիզիկայի ինստիտուտի գեոֆիզիկների խոսքերով այդ շրջանում մի քանի օր է, ինչ չեն դադարում ցնցումները: Այս պահին դժվար է որոշել, թե ցնցումներն ինչ պորության վրա են լինում և թե ինչ հետևանքներ կլինեն, բայց այն, որ լավան բարձրանում է, դա հաստատ: Ժամանակն է տեղի մարդկանց պատրաստվել նոր աղետի: 


Բրազիլիայում երաշտ է:

Բրազիլիայի կառավարությունը արտակարգ իրավիճակ է հայտարարել երկրի որոշ շրջաններում: Մոտ 200 ընտանիք ունեն խմելու ջրի խիստ պակաս: Ջրհեղեղի հետևանքով տուժած շրջաններում բուսական այգիներ են ոչնչացել (Ytro.ru):  Գիտնականների կարծիքով սա Ля Нинья երևույթն է (նայիր google-ում):

Մեղուների զանգվածային ոչնչացում:

Մեղուների զանգվածային ոչնչացումը կարող է մարդկության ոչնչացման պատճառ լինել: Սրա մասին նույնիսկ Էյնշտեյնն է ասել: Ըստ նրա, մեղուների ոչնչացումից 4 տարի անց մարդկությունը նույնպես ոչնչացած կլինի: Մեղուները մասնակցում են համարյա բոլոր տեսակի բույսերի փոշոտմանը, իսկ եթե փոշոոտում չլինի, չի լինի նաև բուսական աշխարհը:

Լիտվայում ջրհեղեղ է:
Լիտվայում ջրհեղեղ է սկսվել: Ներիս գետի ջրի մակարդակը բարձրացել է մոտ մեկ մետրով: 


Ներկա պահին իրավիճակը կայունացել է: