21 March 2011

Հողի տաքացում Ուխտայում: Հյուսիսային բևեռում առաջացել է հսկայական օզոնային անցք: Կալիֆորնիայում ճանապարհի մի մասն ընկել է օվկիանոսը:

Հողի տաքացում Ուխտայում


Հյուսիսային բևեռում առաջացել է հսկայական օզոնային անցք

Չափերով այն դեռ շարունակում է մեծանալ: Վտանգավոր փոփոխությունները նկատել են Գերմանիայի մթնոլորտային և օվկիանոսային հարցերով զբաղվող համալսարանի մասնագետները: Նրանց խոսքերով, իրենց ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Անտարկտիդայում վերջին երկու շաբաթվա ընթացքում օզոնային շերտի բարակել է մոտ երկու անգամ:

Բարակումը գնում է բոլոր ուղղություններով: Բաղադրությունը օրեկան պակասում է մոտ 2%-ով: Նույն արագությամբ էլ հաստությունն է նվազում: Այն այժմ կազմում է 2.8մմ:
Վերջին «բարակության» ռեկորդը եղել է 1979 թվականին, երբ այն կազմում էր 6մմ: Հիշեցնեմ, որ օզոնային շեևրջի բացակայության դեպքում արևի ջերմությունը միանգամից կարող է հալեցնել Անտարկտիդայի սառույցների մեծ մասը, ինչը կհանգեցի համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացմանը:


Կալիֆորնիայում ճանապարհի մի մասն ընկել է օվկիանոսը

Մարտի 16-ին Կալիֆորնիայի հյուսիսում ճանապարհի որոշակի հատված քանդվել ընկել է օվկիանոսը, հայտնում է Associated Press-ը: Խաղաղօվկիանոսյան մայրուղու քնադված հատվածը կազմում է 12 մետրից ավել: Ինչպես հյատնում է

Mercury News-ը, փլուզման պատճառ է դարձել սողանքը: Փլուզման արդյունքում ոչ մեկ չի տուժել: Հրատարակության գնահատականով, ճանապարհի այդ հատվածը վերականգնելու համար կպահանջվի ամենաքիչը մեկ ամիս: