Ճապոնիայի երկրաշարժը մտել է ամենաուժեղ երկրաշարժերի հնգյակի մեջ, սկսած 1960 թվականից: Ինչպես Ռուսաստանի ֆիզիկայի համալսարանի երկրաֆիզիկներն են հայտնում, 8 բալանի ցնցումները դեռ շարունակվելու են:
Ֆուկուսիմայում նոր պայթյունների մասին հայտնումը խուճապ է արթնացրել հարևան շրջաններում: Ռեակտորների սառեցումը դառնում է շատ ավելի բարդ: Բնակիչները վախենում են ռադիոակտիվ վարակումից: Բնակչության էվակուացիան դեռ շարունակվում է: Տագնապի ազդանշանները, որոնք նշանակում են, որ Խաղաղ օվկիանոսում կրկին երկրաշարժ է եղել, ավելի են մեծացնում լարվածությունը:
Անտեսելով Ֆուկուսիամյից ստացվող տեղեկությունները, հազարավոր փրկարարներ, բժիշկներ, հրշեջներ են աշխատում աղետի գոտում: Իշխանությունները վախենում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 10.000-ի:
Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց բնակարանի: Բացակայում է էլեկտրականությունը, չկա սննդի միջոցներ և ջուր:
Ափամերձ շրջանները, որոնք տուժել են ջրի ալիքներից, դեռ գտնվում են ջրի տակ: Արբանյակից կատարված նկարներում երևում են ավերակներից գոյացած «լեռները», ճզմված մեքենաները, մասերի բաժանված ճանապարհները: Շատ ափամերձ քաղաքներից ոչինչ չի մնացել: Կարծես պատերազմի դաշտ լինի:
Երկրաշարժի հետևանքով նույնիսկ աննշան արագացել է երկրի պտույտների քանակը: