Showing posts with label ճապոնիայի երկրաշարժը ցունամին երկրաշարժի հետևանքները 2011. Show all posts
Showing posts with label ճապոնիայի երկրաշարժը ցունամին երկրաշարժի հետևանքները 2011. Show all posts

14 March 2011

Ճապոնիայում զոհերի թիվը կարող է անցնել 10.000-ը

Ճապոնիայի երկրաշարժը մտել է ամենաուժեղ երկրաշարժերի հնգյակի մեջ, սկսած 1960 թվականից: Ինչպես Ռուսաստանի ֆիզիկայի համալսարանի երկրաֆիզիկներն են հայտնում, 8 բալանի ցնցումները դեռ շարունակվելու են:
Ֆուկուսիմայում նոր պայթյունների մասին հայտնումը խուճապ է արթնացրել հարևան շրջաններում: Ռեակտորների սառեցումը դառնում է շատ ավելի բարդ: Բնակիչները վախենում են ռադիոակտիվ վարակումից: Բնակչության էվակուացիան դեռ շարունակվում է: Տագնապի ազդանշանները, որոնք նշանակում են, որ Խաղաղ օվկիանոսում կրկին երկրաշարժ է եղել, ավելի են մեծացնում լարվածությունը:
Անտեսելով Ֆուկուսիամյից ստացվող տեղեկությունները, հազարավոր փրկարարներ, բժիշկներ, հրշեջներ են աշխատում աղետի գոտում: Իշխանությունները վախենում են, որ զոհերի թիվը կարող է հասնել 10.000-ի: 
Միլիոնավոր մարդիկ մնացել են առանց բնակարանի: Բացակայում է էլեկտրականությունը, չկա սննդի միջոցներ և ջուր:
Ափամերձ շրջանները, որոնք տուժել են ջրի ալիքներից, դեռ գտնվում են ջրի տակ: Արբանյակից կատարված նկարներում երևում են ավերակներից գոյացած «լեռները», ճզմված մեքենաները, մասերի բաժանված ճանապարհները: Շատ ափամերձ քաղաքներից ոչինչ չի մնացել: Կարծես պատերազմի դաշտ լինի:
Երկրաշարժի հետևանքով նույնիսկ աննշան արագացել է երկրի պտույտների քանակը: