Խաղաղ օվկիանոսում, Ատկա կղզուց 163կմ արևելք տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ: Էպիկենտրոնում ցնցումները կազմել են 7.4 բալ: Ցնցումները զգացվել են Ալյասկա նահանգի ափամերձ շրջաններում:
Երկրաշարժը Հայաստանի ժամանակով գրանցվել է այսօր 8:09-ին: Սեյսմոլոգների խոսքերով ցնցումները եղել են 46.8կմ խորության վրա:
Զոհերի մասին դեռ տեղեկություն չկա, սակայն Ալյասկայի ափամերձ շրջաններում հայտարարվել է ցունամիի վտանգ: