Հյուսիսային Դակոտայի արտակարգ իրավիճակների ծառայությունը պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ: Անձրևը ամերիկյան այս նահանգում չեն դադարել մի քանի օր և որպես հետևանք Միսուրի գետը դուրս է եկել ափերից և ծածկել տասնյակ բնակելի տարածքներ: Ովքեր չեն հասցրել տեղափոխվել, ստիպված են եղել իրենց տների տանիքներում սպասել փրկարար ուղղաթիռներին: Զոհերի, տուժածների և անհետ կորածների մասին տեղեկություններ դեռ չկան:
Երկու օր առաջ ԱՄՆ-ի ազգային օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները հայտնեցին, որ մոտ 12000 բնակիչ Մայնոթ քաղաքից տարհանվել են: Ըստ իրենց տվյալների առատ տեղումների հետևանքով ափերից կարող է դուրս գալ քաղաքի հեն կենտրոնով անցնող Սուրիս գետը:
Ավելի շուտ հայտարարվել էր զանգվածային տարհանման մասին, ԱՄՆ-ի հարավ-արևմուտքում: Առավել բարդ իրավիճակ էր ստեղծվել Ինդիանա և Թենեսի նահանգներում:
24.05.2011 Ուժեղ ջրհեղեղ է սպասվում ԱՄՆ-ի հյուսիսում