Showing posts with label մեռած թռչուններ սառցե անձրև. Show all posts
Showing posts with label մեռած թռչուններ սառցե անձրև. Show all posts

23 February 2011

Հյուսիսային Ավստրալիայի իշխանությունները էվակուացնում են բնակչությանը: Հարյուրավոր մեռած թռչուններ Լուիզիանա նահանգում, ԱՄՆ: Պտտվող շրջաններ Ճապոնիայի ջրերում: Սառցե անձրև Վաշինգթոնում: Ֆոտոռեպորտաժ Նոր Զելանդիայից:

Հյուսիսային Ավստրալիայի իշխանությունները էվակուացնում են բնակչությանը


300-ից ավել մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Դելի Ռիվեր գետը դուրս է եկել ափերից և ծածկել Դարվին քաղաքից քիչ հարավ գտնվող փոքրիկ քաղաքը: Բնակչության համար վտանգավորություն է ներկայացնում ոչ միայն ջուրը, այլև նրանում ապրող կոկորդիլոսները:

Ականատեսներից մեկն ասաց, որ տեսել է թե ինչպես է կոկորդիլոսներից մեկը հարձակվում տնային կենդանիների վրա:  Ջրհեղեղի պատճառով առաջացած սողանքները դեռ շարունակվում են: Օդերևութաբաններն ասում են, որ տրոպիկական ցիկլոն «Կարլոսը» դեռ շարունակում է ավելի մեծ արագություն հավաքել:

Հարյուրավոր մեռած թռչուններ Լուիզիանա նահանգում, ԱՄՆ

Ձկնորսության և վայրի բնության պահպանման ստորաբաժանումները փորձում են բացահայտել հարյուրավոր թռչունների մահվան պատճառները: Վկաների խոսքերով թռչունները թռչում էին շատ անկանոն: Նրանցից որոշներն ուղղակի ընկնում էին գետնին, մի որոշ մասն էլ հարվածում անցնող մեքենաներին: 

Թռչունների դիակների լաբորատոր ուսումնասիրությունների արդյունքները կհրապարակվեն մեկ շաբաթ անց: Այս դեպքը տեղի է ունեցել փետրվարի 11-ին: