Հյուսիսային Ավստրալիայի իշխանությունները էվակուացնում են բնակչությանը
300-ից ավել մարդ տեղավորվել է ժամանակավոր կացարաններում: Դելի Ռիվեր գետը դուրս է եկել ափերից և ծածկել Դարվին քաղաքից քիչ հարավ գտնվող փոքրիկ քաղաքը: Բնակչության համար վտանգավորություն է ներկայացնում ոչ միայն ջուրը, այլև նրանում ապրող կոկորդիլոսները:
Ականատեսներից մեկն ասաց, որ տեսել է թե ինչպես է կոկորդիլոսներից մեկը հարձակվում տնային կենդանիների վրա: Ջրհեղեղի պատճառով առաջացած սողանքները դեռ շարունակվում են: Օդերևութաբաններն ասում են, որ տրոպիկական ցիկլոն «Կարլոսը» դեռ շարունակում է ավելի մեծ արագություն հավաքել:
Հարյուրավոր մեռած թռչուններ Լուիզիանա նահանգում, ԱՄՆ
Ձկնորսության և վայրի բնության պահպանման ստորաբաժանումները փորձում են բացահայտել հարյուրավոր թռչունների մահվան պատճառները: Վկաների խոսքերով թռչունները թռչում էին շատ անկանոն: Նրանցից որոշներն ուղղակի ընկնում էին գետնին, մի որոշ մասն էլ հարվածում անցնող մեքենաներին:
Պտտվող շրջաններ Ճապոնիայի ջրերում
Անբնական երևույթը, որը անվանվել է «սառցե շրջան», հայտնաբերվել է Լյաոդուն ծովածոցում: Որոշ շրջանների մեծությունը հասնում է 10 մետրի: Ծովի սառած հատվածներում հայտնվել են ևս մի քանի նմանատիպ շրջաններ, որոնց մի մասը կապված է իրար: Մասնագետների խոսքերով, Ճապոնիայում այսօպիսի դեպք չի գրանցվել: Սովորաբար այս երևույթը լինում է հյուսիսային բևեռում, Սկանդինավներում, Կանադայում և այլ շրջաններում:
Նմանատիպ դեպք Օնթարիոյում, 2008 թվականի դեկտեմբերի 13-ին
Սառցե անձրև Վաշինգթոնում
RiaNews-ի փոխանցմամբ, սառցե անձրևը «թափվել» է քաղաքի վրա երկուշաբթի օրը:
Ճանապարհները ծածկված են սառույցով: Գրանցվել են բազում ավտովթարներ: Մերկասառույցը սպառնում է ոչ միայն մեքենաներին, այլ նաև հետիոտնին:
Սա անակնկալ էր բոլորի համար, քանի որ դեռ անցած շաբաթ ջերմաստիճանը հասնում էր +23-ի, իսկ հիմա 0 աստիճան է:
Ձմեռը նորից է եկել ԱՄՆ-ի հյուսիս-արևմտյան շրջաններ: Ձնաբուքը Մինեսոտայում և Դեթրոյթում ավտովթարների պատճառ է դարձել: Եղանակային վատ պայմանները հասել են նաև Վիսկոնսիումին: Շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
Ֆոտոռեպորտաժ Նոր Զելանդիայից