22 February 2011

Ավերիչ երկրաշարժ Նոր Զելանդիայում

6.3 բալանի երկրաշարժ է տեղի ունեցել փետրվարի 22-ին, Նոր Զելանդիայի ափամերձ հատվածում: Էպիկենտրոնը գտնվում է ըստ մեծության երկրորդ քաղաքին շատ մոտ: 200-ից ավել մարդ կարող են մնացած լինել փլատակների տակ: 65 մարդու դիակ արդեն հայտնաբերվել է: Ցնցումները եղել են 4կմ խորության վրա: Երկրում հայտարարված է արտակարգ իրավիճակ որպեսզի մարդիկ լքեն քաղաքի կենտրոնական շրջանները: Աղետի վայրում աշխատում են հարյուրավոր փրկարարներ, հիվանդանոցներում զանգերը չեն դադարում: Որոշ հիվանդանոց դիմողներն ունեն շատ լուրջ վնասվածքներ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Փակ է քաղաքի օդանավակայանը: Աղետի վայրի հիվանդանոցներից էվակուացվել  են հիվանդներն ու աշխատակազմը, դեպի ավելի անվտանգ շինություններ: Երկրաշարժից հետո քանդված շատ կառույցներում հրդեհ է բռնկվել: Ռոյթեր գործակալությունը հայտնում է, որ սա ամենաուժեղ երկրաշարժն է, 1931 թվականից հետո:

Այսօր հերթական ցնցումն է գրանցվել` 4.4 բալանի: Ցնցումները եղել են 5կմ խորության վրա: