Մեռած ագռավներ Ռուսաստանում
Նմանատիպ դեպք կրկնվել է նաև 2009 թվականի, երբ հայտնաբերվել էր 120 մեռած ագռավ: Այդ անգամ նույնպես բացառվեց թունավորման կամ վաակի գոյությունը:
Ֆիլիպիններում հրաբուխ է արթնացել
Բուլուսան հրաբուխը, որը գտնվում է Ֆիլիպինների հարավում, մեծ քանակությամբ գոլորշի և ծուխ է արտանետել դուրս: Ծուխը բարձրացել է 2.5 կմ:
Ինչպես ԻՏԱՐ-ՏԱՍ-ին հայտնում է տեղի սեյսմիկ և հրաբխաբանության վարչությունը, հրաբխի
ակտիվությունը գնալով մեծանում է: Բնակչությանը խորհուրդ է տրվել հեռանալ հրաբխից մոտ 4կմ: Հնարավոր ժայթքման դեպքում վտանգի տակ կլինեն մոտ 70 գյուղ, որտեղ ապրում է ընդհանուր հաշվով մոտ 80.000 մարդ:
Քենիայում 5.000.000 մեռած ձուկ է հայտնաբերվել
Վայրի կենդանիների պահպանման վարչությունը, առողջապահության նախարարությունը հետաքննություն են անցկացնում Mara գետում օրերս հայտնաբերված մեռած ձկների վերաբերյալ:
Հնարավոր և ավելի հավանական պատճառ են համարում գյուղացիական քիմիական թունավոր նյութերի` գետի մեջ լցնելը: Երկրորդ տարբերակը ջրի մակերևույթի սառեցումն է, որի ժամանակ թթվածին չի հասնում ձկներին, և նրանք թթվածնային քաղցից սատկում են:
Հարյուրից ավել սև դելֆիններ են դուրս եկել Նոր Զելանդիայի ափ
Հարյուրից ավել սև դելֆիններ են դուրս եկել Նոր Զելանդական Ստյուարդ կղզու ափ: Շրջակա միջավայրի պահպանման նախարարությունը հայտնել է, որ 107 դելֆինների մարմինները հայտնաբերել է զբոսաշրջիկների խումբը:
Կենդանիների պահպանման վարչության տեղեկացմամբ որոշ դելֆինների հնարավոր է եղել փրկել: Նրանց քնեցնելուց հետո կարողացել են նորից օվկիանոս վերադարձնել: Այս տեսակի դելֆինների քաշը հասնում է մինչև 800կգ: