20 February 2011

Ավերիչ փոթորիկ Մադագասկարում: Թռչունների զանգվածային մահ Ուկրաինայում: Երկրաշարժ Հայաստանում: Սիբիրում` +10, Ռուսաստանի կենտրոնական մասերում` -40: Մեռած ձկներ, բադեր Օնթարիոյում. Կանադա: Վայրի բադերի զանգվածային մահ Օհայոում: Լատվիայում ցրտերը դեռ երկար կշարունակվեն: Երաշտ Սոմալիում: Տորնադոն և կարկուտը «ցնցել» են Բանգլադեշը: Ճաքեր Հնդկաստանի հողերում: Հիլարի Քլինթոն: Պատմության մեջ առաջին խոշորամասշտաբ հանդիպումը: Ինդոնեզիայի, Ֆիլիպինների «իջնելը» շարունակվում է:

Ավերիչ փոթորիկ Մադագասկարում

 Արդեն հինգ օրից ավել է, ինչ Մադագասկարում Բենգիզա ավերիչ փոթորիկ է: 8500-ից ավել տուն ամբողջովին քանդվել է, 12.000-ից ավել տուն անտանիք է մնացել (սա մի քանի օր առաջվա տվյալներով): Մինչև կղզուն հասնելը, քամու արագությունը հսնում էր 185կմ/ժ-ի: Կան ամենաքիչը վեց զոհ, 3000-ը վնասվածքներ են ստացել: Բենգիզան երկու տարվա մեջ ամենաուժեղ փոթորիկն է: Մադագասկարը հարուստ պետություն չէ: Ժողովրդի մեջ մեծ մաս են կազմում ծայրահեղ աղքատները: 




Թռչունների զանգվածային մահ Ուկրաինայում

Դրոզդ տեսակի թռչունների զանգվածային մահ Ուկրաինայում: Տասնյակ թռչուններն ուղղակի ընկած էին Սեվաստոպոլի փողոցներում: Ինչպես հայտնում է թռչունների պահպանման վարչության անասնաբույժ Ալեքսանդր Գրիչենկոն, «Ասել թե թռչունների մահվան պատճառ է դարձել քիմիական կամ սննդային թունավորումը` դեռ վաղ է»: Սեվաստոպոլի բժշկական լաբորատորիայի սկզբնական ստուգումները ցույց են տվել, որ թռչունների մահվան պատճառ է դարձել ցրտերը:  Թռչունների մի մասն ուղարկվել է լաբորատորիա ստուգումների համար: Արդյունքները պարզ կլինեն մոտ մեկ շաբաթից:

Երկրաշարժ Հայաստանում

Փետրվարի 18-ի կեսգիշերին Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումներն զգալի են եղել Երևանի տարբեր համայնքներում

Փետրվարի 18-ի կեսգիշերին, 00:00-ին Մասիս քաղաքից վեց կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք տեղի է ունեցել 2,8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 4 բալ: Երևանում երկրաշարժի ուժգնությունը կազմել է երեք բալ:
Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրին Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից:

Երկրաշարժի հետևանքով զնցումներն զգալի են եղել Փարաքար գյուղում, ինչպես նաև Երևանի մի շարք համայնքներում` Նոր Նորքի զանգվածներում, Զեյթունում, Հարավ Արևմտյան թաղամասում:

Աղբյուր` Panorama.am

Սիբիրում` +10, Ռուսաստանի կենտրոնական մասերում` -40

Ռեկորդային ցրտերին հակառակ, Սիբիրում անբնական տաք եղանակ է: Տաք օդային հոսանքները Աֆրիկայից Միջերկրական ծովով, Փոքր և Կենտրոնական Ասիայով հասնում են Սիբիրի հարավային շրջաններ: Կրասնոյարսկում գրանցվել է մինչև +15 աստիճան ջերմություն: Ջերմաստիճանի իջեցում առաջիկա օրերին չի կանխատեսվում:

Մեռած ձկներ, բադեր Օնթարիոյում. Կանադա

Լիթլ գետի մակերեսին են հայտնվել տասնյակ մեռած ձկներ և բադեր, ինչը խուճապ է առաջացրել տեղի բնակչության մոտ: Բնակիչներից մեկն ասում է. «Բոլորն ասում են, թե նման դեպքեր ամեն տարի էլ լինում են. այո, դա այդպես է, բայց այսքան մեծ քանակությամբ, այն էլ և' բադեր և' ձկներ, ես դեռ չեմ հանդիպել:»


Վայրի բադերի զանգվածային մահ Օհայոում

3 բալանոց կենսաբանական սպառնալիք , RSOE Emergency and Disaster Information Service-ի 5 բալանի համակարգով: Մասնագետները դեռ չունեն բացատրություն Էյր կղզում հազարավոր մեռած բադերի վերաբերյալ: Հանելուկային հիվանդությունը դեռ հայտնաբերվել էր ուրբաթ օրը, երբ արդեն 200 մեռած բադ էր գտնվել: Թռչունները իրենց գլուխը հետ են պտտում և կորցնելով հավասարակշռությունը` ընկնում: Լաբորատորիայի ստուգումները ոչինչ չեն հայտնաբերել:

Լատվիայում ցրտերը դեռ երկար կշարունակվեն 

Լատվիայում վերջին 10 տարվա մեջ ամենաերկար ցրտերն են:


Երաշտ Սոմալիում

Սոմալիի երաշտը սպառնում է 2.4 միլիոն մարդկանց կյանքին: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի հումանիտար հարցերով զբաղվող, գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերիա Ամոսը: 

«Տարածվող երաշտը Սոմալիում հասնում է կրիտիկականի»:
«Որոշ ընտանիքներ պատրաստվում են վաճառել իրենց սեփականությունը, այդ թվում տունը և սեփական հողերը, ապրել կարողանալու համար:»

Տորնադոն և կարկուտը «ցնցել» են Բանգլադեշը

 Փետրվարի 17-ի գիշերը առաջին ուժեղ տորնադոն անցել է  Բանգլադեշի որոշ շրջաններով, ինչին հաջորդել է կարկուտը: Կարկուտի չափերը հասնում էին 15սմ-ի: 5000-ից ավել տուն վնասվել է, 70-ից ավել տան տանիք քանդվել է, կոտրվել են պատուհանները, 100ից ավել մարդ կարկուտից ստացած վնասվածքների պատճառով հիվանդանոց է դիմել: Ոչնչացվել է ցորենի հսկայական տարածություն:

Ճաքեր Հնդկաստանի հողերում 

Հնդկաստասնի Անանտպուր շրջանի բնակիչները խուճապի են մատնվել այն բանից հետո, երբ մի օր առավոտյան հայտնաբերել են խորը ճաքեր հողի վրա: Որոշ ժամանակ անց ճաքերից սկսել է «ժայթքել» սև հեղուկ, որը այրել է տարածքում գտնվող որոշ բուսական հատվածներ:
Երբ ցամաքի տակ գտնվող տեկտոնիկ պլիտաները շարժվում են միմյանց ուղղությամբ, դրանից տեղի է ունենում սեղմում և սկսվում է նավթի, գազի և այլ քիմիական նյութերի դուրս գալը: 

Հիլարի Քլինթոն: Պատմության մեջ առաջին խոշորամասշտաբ հանդիպումը:

Պետ. քարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է անհապաղ հանդիպում ԱՄՆ-ում գտնվող բոլոր դեսպանների, այլ երկրում ԱՄՆ-ի դեսպանների և ԱՄՆ-ում բոլոր երկրների ներկայացուցիչների հետ: Այս հանդիպումը իրականացվում է անցած երկուշաբթի օրվանից (փետրվարի 14-ից): Քննարկման նյութը դեռ անհայտ է:






Ինդոնեզիայի, Ֆիլիպինների  «իջնելը» շարունակվում է

Նայեք իրական պատկերներին: Մոտ 30կմ տարածք Ջակարտայում անցած է ջրի տակ, 2-3կմ  ամբողջությամբ ծածկված է ջրով... իսկ լրատվական միջոցները քար լռություն են պահպանում:
Ֆիլիպիններ: Ջրի տակ անցած ափամերձ շրջանները:

Ջակարտա, Ինդոնեզիա: Ջրի տակ անցած ափամերձ, կենտրոնական շրջանները: