18 February 2011

Գիտնականները զգուշացնում են հնարավոր ուժեղ մագնիսական փոթորիկների մասին: Արևային բռնկումները խափանել են Ճապոնիայի կապի միջոցների աշխատանքը:

Արևային բռնկումները խափանել են Ճապոնիայի կապի միջոցների աշխատանքը

Վերջին հինգ տարում ամենաուժեղ արևային բռնկումը այսօր հասել է Երկրին: Ճապոնիայի օդերևութաբանական Xinhua կայանը հայտնում է, որ երկրի հարավային շրջաններում եղել են կարճալիք ռադիոկապի խափանումներ: Աստղագետներւ կարծում են, որ բռկման հետևանքները դեռ կշարունակվեն երեք օր: Ինչպես հայտնում է NASA-ն, բռնկումը տեղի է ունեցել Արևի հարավային հատվածում: Արևային մասնիկների արագությունը եղել է 900կմ/վ: Այդ բռնկմանը հաջորդել են մի քանի ավելի թույլ բռնկումներ: Վերջին անգամ սարքավորումների խափանման դեպք արևային բռկման պատճառով եղել է 1973 թվականի, երբ դրա հետևանքով Կանադայում 6 միլիոն մարդ մնացել էր առանց էլեկտրաէներգիայի:

Գիտնականները զգուշացնում են հնարավոր ուժեղ մագնիսական փոթորիկների մասին

 Պատճառը Արևի վրա հաջորդաբար կատարվող բռնկումներն են: Աստղագետները ասում են, որ նմանատիպ բռնկումներ, պլազմայի այդպիսի արտանետումներով նրանք երբեք չեն տեսել: Հերթական արևային մասնիկների ալիքը մեզ կհասնի այսօր երեկոյան: Հնարավոր է ռադիոկապի ընդհատումներ, ինքնազգացողության վատացում: Երկրի որոշ մասերում հնարավոր է բևեռափայլ: Տեսանյութ: